Հասարակություն

Վարչապետն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ. կարևորվել են նոր տեխնոլոգիաների ներդրման քայլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է այցը Սյունիքի մարզ։ Վարչապետն այցելել է Ագարակ և ծանոթացել պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքներին։

«Առավոտյան նախ եղա Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ ծանոթացա վերջինիս գործունեության ընթացքին ու առաջիկա ծրագրերին: Առանձնակի կարեւորեցի նոր տեխնոլոգիաների ներդրման ու բնապահպանական խնդիրների հետեւողական լուծման քայլերը:

Հանդիպեցի նաեւ ագարակցիներին, որոնց հետ քննարկեցինք ոռոգման ջրին, ճանապարհաշինությանը եւ գազամատակարարմանը վերաբերող հարցեր»,- գրել է վարչապետը «Ֆեյսբուքի» իր էջում։