Հասարակություն

Խոշոր հրդեհ՝ Նորագավիթի պանրի գործարանի հետնամասում․ հայտարարվել է «1 ԲԻՍ» աստիճան

Խոշոր հրդեհ՝ Նորագավիթի պանրի գործարանի հետնամասում․ հայտարարվել է «1 ԲԻՍ» աստիճան

Օգոստոսի 18-ին, ժամը 19:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ պանրի գործարանի հետնամասում, այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական