Հասարակություն

Շիրակի մարզի վթարի հետևանքով 6 տուժածի բուժումը շարունակվում է

Շիրակի մարզի վթարի հետևանքով 6 տուժածի բուժումը շարունակվում է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը:

1 տուժած   Գյումրու բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:

2 տուժած  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեկի առողջական վիճակը բավարար, մյուսինը` կայուն: 

1 տուժած   «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում, առողջական վիճակը` վիրահատվել է, կայուն ծանր: 

1 տուժած «Աստղիկ» բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:

1 տուժած  «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական