ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերին կգործուղվի Պորտուգալիա։
Ավանեսյանը Պորտուում սեպտեմբերի 4-7-ը կմասնակցի «Եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի ապագան թվային դարաշրջանում» խորագրով ԱՀԿ երկրորդ գիտաժողովին։
Անահիտ Ավանեսյանի գործուղման ծախսերը կարվեն հրավիրող կողմի հաշվին։