Հասարակություն

Գերմանիան Հայաստանի էներգետիկայի ոլորտը զարգացնելու համար կհատկացնի 12 միլիոն եվրո

Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ այսօր ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

«Փաստաթղթով նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրում «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար։ Հայաստանում ներկայում շատ է կարևորվում վերականգնվող էներգետիկայի զարգացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս ստանալ մատչելի էլեկտրաէներգիա և ունենալ էներգետիկ անկախություն»,- գրել է Քերոբյանը։