Հասարակություն

Իրանի դեսպանի հետ քննարկվել են տարբեր ճյուղերում իրանական ընկերությունների ներգրավմանը վերաբերող հարցեր

Իրանի դեսպանի հետ քննարկվել են տարբեր ճյուղերում իրանական ընկերությունների ներգրավմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր  դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը ներկա էին նաև ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը, ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը և տնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում իրանական ընկերությունների ներգրավմանը վերաբերող հարցեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև  գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության ընդլայնման շուրջ։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև օգոստոսի 25-27-ը Երևանում կայանալիք «Expo 2023 Իրանի ազատ գոտիներ» ցուցահանդեսի կազմակերպմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական