Հասարակություն

Տեսչական մարմնին կտրվի բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում վերահսկողության իրավունք

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում վերահսկողության իրավունք կտրվի։ ՀՀ առողջապահության նախարարությունը կառավարության վաղվա նիստի հաստատմանն է ներկայացրել որոշման համապատասխան նախագիծը։ 

Ըստ հիմնավորումների, ներկայումս տեսչական մարմինը բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն չի իրականացնում:

«Հայաստանի Հանրապետության տարածքում մարդու կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող բժշկական արտադրատեսակների շրջանառության փաստ հայտնաբերելու դեպքում միջոցներ է կձեռնարկվեն Հայաստանի Հանրապետության տարածքում այդպիսի բժշկական արտադրատեսակների շրջանառությունն արգելելու ուղղությամբ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասված է հիմնավորումների մեջ: