Հասարակություն

Շիրակի մարզի վթարի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից 6-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: 

Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեքինը` ծանր կամ կայուն ծանր: 

Տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: