ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումների ընթացքում սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Ալլա Ավագյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Վայք):
- Պարզվել է, որ այդ արտադրամասի պատերի ու հատակի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, հեշտությամբ լվացվող ու ախտահանվող նյութերից, ենթակա են նորոգման,
- առաստաղներն ապահով չեն, չեն կանխարգելում կեղտի կուտակումներն ու բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
- արտադրամասն ապահովված չէ անձնակազմի համար հանդերձարանով,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն բավարարում հիգիենայի պահանջները, չեն պահվում նորոգ վիճակում,
- արտադրամասի օդափոխության համակարգը գտնվում է ոչ բարվոք վիճակում, ունի մաքրման և ախտահանման կարիք։
-Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: