Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը երեկ կրկին այցելել է ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) Եղեգնաձորի կենտրոնակայան։ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ներկայացրել է սահմանային շրջանններում և Լաչինի միջանցքի սկզբնամասում տիրող իրավիճակը։ Ներկա իրավիճակում առանձնակի կարևոր է ճշգրիտ տեղեկություններ ստանալ այնպիսի դերակատարներից, որոնք գործում են ոչ միայն Երևանում, այլև թեժ կետերում։
Այդ առումով կարևոր էին նաև հավատարմատարի վերջին հանդիպումները ԿԽՄԿ-ի, ՄԱԿ-ի կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
«Մարդասիրական անվտանգություն» առաքելությամբ EUMA-ն անփոխարինելի աշխատանք է կատարում Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Գերմանիան աջակցում է EUMA-ին նաև անձնակազմի էական մասնաբաժնով, առաքելության ղեկավարը նույնպես Գերմանիայից է։
Գերմանիան՝ ներդաշնակությամբ Արդարադատության միջազգային դատարանի որոշման, հանդես է գալիս հօգուտ Լաչինի միջանցքով մարդկանց ազատ և բաց տեղաշարժի, որպեսզի հնարավոր լինի իրականացնել Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց կենսապահովումը։