Հասարակություն

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Շիրակի մարզում ողբերգական վթարից տուժածներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներին։

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուս տուժածը տեղափոխվել է բաժանմունք:

Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Նա տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում: