Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում օգոստոսի 16-ին, 17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 18-ին և 20-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին հարավարևելյան է՝ 2-3 մ/վ, օգոստոսի 16-20-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին, օգոստոսի 16-ին և 17-ինը սպասվում է քամու ուժգնացում 10-14 մ/վ, օգոստոսի 18-ին, 19-ին և ամպրոպի ժամանակ՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 6-8 աստիճանով։

Երևանում օգոստոսի 16-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 17-20-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ։

Օգոստոսի 16-19-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։