Հասարակություն

Ինչպե՞ս է վիրավորված զինծառայողի առողջական վիճակը

Օգոստոսի 14-ին սահմանին ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության տակ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ռազմական գերատեսչությունից։

«Վիրահատվել է կայազորային հոսպիտալում, տեղափոխվել Կենտրոնական հոսպիտալ: Վիճակը գնահատվում է ծանր, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։

Հայկ Մագոյան