Հասարակություն

Իրանի դեսպանությունը ցավակցել է ՃՏՊ-ի հետևանքով զոհվածների ընտանիքներին

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ցավակցություն է հղել Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին և հարազատներին.

«Խորը ցավով տեղեկացանք ավտովթարի հետևանքով Հայաստանի մի շարք քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու լուրի մասին։ Ցավակցում ենք զովածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- այս մասին ասվում է ՀՀ-ում Իրան դեսպանատան «X»-ի էջում արված գրառման մեջ։