Օգոստոսի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 11 ամսական Նարեկ Ա.-ն է, ով նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, հարազատների կողմից «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է։
Դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։