Հասարակություն

ՀՀ ՊՆ-ն հակադարձել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը

ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությանը, թե Հայաստանը ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացում սահմանին։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը։

Բացի այդ, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ տեղ գտած մեկ այլ կեղծ պնդման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,- ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ: