Հասարակություն

Իրավապահ մարմինների կողմից ակնկալում եմ համակողմանի հետաքննության իրականացում․ ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական ուղերձ է հղել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ։ 

«Խոր ցավով տեղեկացա Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որն անմեղ մարդկային կորուստների և վիրավորների պատճառ դարձավ:

Այս ծանր պահին իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Ակնկալում եմ իրավապահ մարմինների կողմից համակողմանի հետաքննության իրականացում՝ այս ողբերգական ավտովթարի մանրամասների բացահայտման ուղղությամբ: