Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խոր վշտով հայտնում է 2023 թվականի օգոստոսի 13-ին փորձառու և բարձր որակավորում ունեցող դիվանագետ, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան մասին։
«Ալեքսանդր Սենչենկոն աշխատանքի է անցել Արտաքին գործերի նախարարությունում 2003թ.։ Իր դիվանագիտական գործունեության ընթացքում աշխատել է նախարարության ապարատում տարբեր պաշտոններում՝ Առաջին տարածքային վարչությունում, Եվրատլանտյան համագործակցության և նոր մարտահրավերների վարչությունում, նախարարի քարտուղարության և վեցերորդ տարածքային կառավարման վարչությունում, երկարաժամկետ գործուղման է մեկնել Ադրբեջան և Հայաստան։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացածի հարազատներին և մտերիմներին՝ այս անդառնալի կորստի կապակցությամբ»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սևանի լճում ջրահեղձ է եղել Ուկրաինայի քաղաքացի։