Հասարակություն

«Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ են տարածում». ՊԲ

ԱՀ ՊԲ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների՝ ՊԲ կողմից շփման գծի մոտ ռազմական տեխնիկա տանելու մասին տեսանյութը։

«Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում:

Այդօրինակ ապատեղեկատվության տարածմամբ, Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար»,- ասված է հաղորդագրության մեջ: