Հասարակություն

Օդի պատմական առավելագույն ջերմաստիճանների գերազանցումներ

Վերջին 4 օրերին հանրապետության տարածքը գտնվել է Արաբական թերակղզուց ներթափանցած արևադարձային տաք օդային ալիքների գոտում, որը հանրապետության ողջ տարածքում ձևավորել է խիստ բարձր ջերմային ֆոն` նորմայից բարձր 5-7 աստիճանով:

Ամենաբարձր ջերմատիճանները հանրապետությունում օգոստոսի 12-ին գրանցվել են.
     Երևանում` +41.0 °C,
     Մերձավանում՝ +40.5 °C,
     Արտաշատում՝ 40.4 °C,
     Աշտարակում՝ +40.0 °C:

Դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված պատմական արժեքները.
     Երևանում՝ 0.7 °C -ով (վերջին անգամ +40.3 °C, 2006թ.),
     Մերձավանում՝ 0.5 °C -ով (վերջին անգամ +40.0 °C, 2006թ․),
     Արտաշատում` 0.4 °C -ով (վերջին անգամ +40.0 °C, 2003թ.),
     Աշտարակում՝ 0.3 °C-ով (վերջին անգամ +39.7 °C, 2003թ.):

Օգոստոսի 13-ին օդի առավելագույն ջերմաստիճանները գրանցվել են.
     Երևանում՝ +40.7 °C,
     Մերձավանում՝ +40.5 °C,
     Արմավիրում՝ +40.0 °C:


Դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված պատմական արժեքները.
     Երևանում՝ 1.2 °C -ով (վերջին անգամ +39.5 °C, 2006թ.),
     Մերձավանում՝ 0.9 °C -ով (վերջին անգամ +39.6 °C, 2006թ.),
     Արմավիրում՝ 0.9 °C -ով (վերջին անգամ +39.1 °C, 1955թ.):