Հասարակություն

Երևանի Զաքյան և Գ․ Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող այգում այրվել են ատրակցիոնների թափոններ

Օգոստոսի 13-ին, ժամը 11:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան և Գ․ Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող այգում այրվում է խոտածածկույթ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ–ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այգու տարածքում այրվում են ատրակցիոնների թափոններ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։05-ին, մարվել՝ 13։26-ին։ Այրվել են ատրակցիոնների թափոններ և կենցաղային իրեր։