Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևանի «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» մահացել է Երևանի բնակիչ, 26-ամյա Դ․ Գ․-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 6-ին Երևանում տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով առաջացած հրդեհից այրվածքներ ստանալու պատճառով։
Հիշեցնենք, որ գազալցակայանը լիցքավորելիս «ZIL» մակնիշի գազատար ավտոմեքենայի (5 տ) գլանակատակառի ետնամասից տեղի էր ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Դ․ Գ․-ն տեղափոխվել էր «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»։