ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Աշոտյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը կքննվի օգոստոսի 14-ին` երկուշաբթի օրը։
«Դատարան ներկայացված միջնորդությունը հասցեագրված էր ոչ թե Հակակոռուպցիոն դատարանին, այլ Երևանի դատարանին։ Պահանջեցինք դատավորին անմիջապես թողնել առանց քննության, որովհետև իրեն չի հասցեագրված, ինչին մեր հարգելի դատավորն ասաց, որ տեխնիկական վրիպակ է»,– նշեց նա՝ հավելելով, որ այս հարցի վերաբերյալ կդիմեն պատգամ մարմիններին, որպեսզի «դատավորի պատասխանատվության հարց բարձրացվի»։
Փաստաբանը նաև հայտնեց, որ բացարկ են հայտնել դատավորին։