Հասարակություն

Սոսեի փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ․ Երևանի քաղաքապետարան

Օգոստոսի 12-ին ժամը 21:00-ից մինչ լուսաբաց Արաբկիր վարչական շրջանի Սոսեի փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Գործընթացին չխոչընդոտելու համար՝ խնդրում ենք նշված ժամանակահատվածում չկայանել մեքենաները փողոցի մայթեզրին, իսկ կայանած մեքենաները դուրս բերել տարածքից»,– ասված է հաղորդագրության մեջ։