Հասարակություն

Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն օգոստոսի 16-31-ը կմեկնի արձակուրդ։

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 11 աշխատանքային օր տևողությամբ և 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի օգոստոսի 16-31-ը ներառյալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ։

Արձակուրդի ընթացքում նախարարին կփոխարինի առաջին տեղակալը՝ Լենա Նանուշյանը։