Այսօրվանից սկսած՝ երևանյան երթուղիներում չեն լինի գազելներ։ Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս կարևոր փոփոխության խորհրդանշական վերջնակետը թիվ 70 երթուղին էր, որի վերջին գազելը որոշեցի անձամբ ճանապարհել։ Հարմարավետ և հուսալի պայմաններ ապահովելուց բացի հասարակական տրանսպորտի փոփոխությունը ընդգրկում է ոլորտային մի շարք ուղղություններ, որոնց հիմքում անհատական մեքենաներից անցումն է բարեկարգ տրանսպորտային համակարգին»։