«2023թ. պետբյուջեով նախատեսված է ավելի քան 170 մլրդ դրամի աջակցություն ԼՂ-ին. մենք բոլոր այդ ծրագրերն այսպես, թե այնպես անում ենք»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում։
Նրա խոսքով՝ ոչ միայն հարկային եկամուտների հավաքագրման խնդիրներ չկան, այլև 2023թ. առաջին կիսամյակի հարկային եկամուտները գերակատարվել են շուրջ 50 մլրդ դրամով. «Արձանագրում ենք, որ Հայաստանում շարունակում է էական ստվեր գոյություն ունենալ, և որքան մեծ է ստվերը, այդքանով փոքրանում են երկրի զարգացման հնարավորությունները։ Այստեղ մենք վճռական ենք․ պետք է գնալ ստվերի ետևից և կրճատել այն այնքան, որքան հնարավոր է»։