Հասարակություն

«Փորձեք կյանքը տեսնել կաբինետի և մեքենաների ապակիների մյուս կողմից». վարչապետը նախարարներին առաջարկել է գնալ բակեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին առաջարկել է առանց թիմերի կողմից նախապես ծրագրման գնալ բակեր, նստել ու խոսել մարդկանց հետ և լսել նրանց խնդիրների մասին։

Ըստ նրա` այդ ժամանակ շատ հարցեր ի հայտ կգան, որոնք ոչ մի այլ խողովակով չեն պարզվի. «Ես ընդհանրապես մտածում եմ, որ այս ամենի արդյունքում խորհուրդ տամ, հանձնարարեմ, որ մեր գործընկերները, պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ, առանց նախապես ծրագրման, վեր կենան, գնան, մտնեն բակեր, մարդկանց հետ խոսեն, որովհետև այնքան հարցեր ի հայտ կգան, որ դա ոչ մի այցի ընթացքում դուք չեք տեսնի: Նույնիսկ համաձայն եմ, որ աշխատանքային օրը կառավարության անդամները  ինչ-որ պարբերականությամբ օգտագործեն այդ հնարավորությունը, փորձեն կյանքը տեսնել էն մյուս կողմից, կաբինետի և մեքենաների ապակիների մյուս կողմից»,- ասել է նա։