Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, թե օրերս եղել է սարատեղերում ու զրուցելով անասնապահությամբ զբաղվողների հետ՝ պարզել է՝ մարդիկ տեղյակ չեն «խելացի անասնագոմերից»։
Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանը հանձնարարել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ու մարզպետներին՝ անձամբ այցելել համայնքներ եւ մարդկանց իրազեկել Կառավարության այս ծրագրի մասին։
«Մարդը 19-20 կով ունի ու ուղղակի տանջվում է, ոչ մի արդյունք չի ստանում։ Զեկույց եք ներկայացնում, թե գնացինք, իրազեկեցինք, բայց սուտ է, այդպես չէ, ում համար այս ծրագիրն անում ենք, տեղյակ չի ծրագրից։ Մեկ ամիս ժամանակ եմ ձեզ տալիս․ հատ-հատ գնացեք այն տները, որոնք անասնապահությամբ են զբաղվում ու ներկայացրեք ծրագիրը», - ասել է Նիկոլ Փաշինյանը։