Հասարակություն

Բուսաբանական այգում «Կյանքի պուրակ» կստեղծվի

Երևանի Բուսաբանական այգում 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը հավերժացնող «Կյանքի պուրակ» կստեղծվի։ Այդ նպատակով կառավարությունն այսօրվա նիստում հատկացրեց 250 միլիոն դրամ։

Նախատեսվում է 32հա տարածքում տնկել 7000 ծառ, մոտ 12 հազար թուփ, կառուցվելու են հանդիպումների հրապարակներ, հիմնական ծառուղիներ, զբոսանքի պուրակներ, աստիճաններ, լճակ և հանգստի այլ գոտիներ։

«Հատկապես 44-օրյա պատերազմից հետո մտածում էինք, թե ինչպես հավերժացնենք հայրենիքի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակը: Նահատակներն ընկել են, որ ՀՀ-ն ապրի․ «Կյանքի պուրակն» այս տրամաբանությամբ կոնցեպտ է»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում։