Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչպես է վթարի ենթարկվել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է, որ 2017թ. ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ վթարի է ենթարկվել Գեղարքունիքում ճանապարհի վատ վիճակի պատճառով․ «Ես ղեկին էի, մենք վթարի ենթարկվեցինք, և պատճառն այդ է՝ արգելակելուց ավազի շերտ էր ասֆալտի վրա, և արգելակման տարածքը երկարեց»,- ասել է նա՝ խրախուսելով քաղաքացիների կողմից սպասարկող ընկերությունների դեմ նման դեպքերում դատական հայց ներկայացնելը։

«Ուր գնում ես, մեծ ցուցանակ է, թե ճանապարհը սպասարկում է այսինչ ընկերությունը, բայց, փաստացի, չի սպասարկում»,- ասաց նա՝ հավելելով, որ վերահսկողության պարտականությունը տեսչական մարմինների վրա է։

Նա հանձնարարեց ծառայողական քննություն իրականացնել և իրեն զեկուցել, թե ովքեր իրենց պարտականությունները, այդ թվում՝ վերահսկողությունը, պատշաճ չեն անում․ «Կառավարությունը պետք է իր ծախսած գումարների նկատմամբ վերաբերմունքը փոխի»։