Հասարակություն

«Միջպետական ճանապարհներին ինտերնետ չլինելը նոնսենս է». Նիկոլ Փաշինյանը՝ ԲՏԱ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին, հիշեցրել է, որ վերջինս իրեն զեկուցել էր, թե հանրապետության ողջ տարածքը՝ մայրուղիներով, ինտերնետով ապահովված է. «Բայց ասում եմ, որ այդպես չէ։ Տասնյակ կիլոմետրերով ուղղակի ինտերնետ չկա»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ճանապարհներին մեքենաների ծանրաբեռնվածությունը, ըստ այդմ՝ ինտերնետից օգտվողների թիվը, մեծացել է. «Սա պրոբլեմ է և պետք է լուծվի։ Միջպետական ճանապարհներին ինտերնետ չլինելը նոնսենս է, աբսուրդ․ չի կարելի նման բան»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հետ լիցենզիոն պայմանագրերում հստակ ամրագրված է, թե ինչ պետք է ապահովվի․ «Նախարարության զեկույցում հատուկ էս թեմային անդրադարձ եմ ունեցել, զեկուցվել է, որ ամեն ինչ նորմալ է։ Բայց այդպես չի»։