Առողջապահության նախարարությունը կառավարության վաղվա նիստում նախագիծ է ներկայացրել Մարտունու բժշկական կենտրոնի և Վայոց Ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքների ֆինանսական միջոցներն ավելացնելու նպատակով:
«Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների պայմանագրի ավարտման ժամկետը ս.թ. օգոստոսի 1-ն է, Վայոց Ձորի մարզային հիվանդանոցի շինարարական աշխատանքների պայմանագրինը՝ ս.թ. հուլիսի 26-ը: Նախատեսվում է Վայոց Ձորի մարզային հիվանդանոցի շինարարական աշխատանքների պայմանագրի ժամկետը երկարացնել երկու ամսով: Հաշվի առնելով, որ 2023թ. պետբյուջեով նախատեսված վարկային միջոցները բավարար չեն շինարարական աշխատանքների ավարտն այս տարի ապահովելու համար, առաջարկվում է վարկային ծրագրի 2023թ. բյուջեի «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածն ավելացնել 386 մլն. դրամով»,- ասված է որոշման հիմնավորումների մեջ: