Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Հաագայի շրջանային դատարանը Նիդերլանդներում ադրբեջանա-թուրքական ասոցիացիայի ղեկավարին դատապարտել է։
«Հետևելով Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան և Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) առանձին ներկայացված բողոքներին
Հաագայի շրջանային դատարանը Նիդերլանդներում ադրբեջանա-թուրքական ասոցիացիայի ղեկավարին դատապարտել է ատելության քարոզչության և հայերի հասցեին հրապարակային վիրավորանքների համար»,- ասվում է Բալայանի գրառման մեջ։
⚡BREAKING: Following separate complaints by @armembnl & @FAON_ArmFed, the Hague District Court sentenced the head of Azerbaijani-Turkish Association in the Netherlands for hate propaganda and public insults against #Armenians. pic.twitter.com/xgvBWQuN0w
— Tigran Balayan (@tbalayan) August 10, 2023