Հասարակություն

Ծովագյուղի մոտով անցնող միջպետական ճանապարհը նորոգվում է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-4 Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ74+226-80+702 հատվածում։ Մոտ 6.5կմ ճանապարհն անցնում է Գեղարքունիքի մարզով՝ Ծովագյուղ բնակավայրի մոտով։

Կապալառու կազմակերպությունը՝ «Ծավագյուղի ՃՇՇ»-ն, այժմ ճանապարհի մի հատվածում կատարում է մակերեսային մշակում, առանձին մի հատվածում էլ, որտեղ ծածկը խիստ քայքայված էր, տեղադրվել է ասֆալտբետոնե նոր ծածկ։ Ճանապարհի միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։