Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`օգոստոսի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-3 մ/վրկ, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-11-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին, 12-13-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14մ/վրկ արագությամբ։

Հիշեցնենք՝ օգոստոսի 10-13-ը Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։