Հասարակություն

Բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ և տուժածներ

Օգոստոսի 9-ին, ժամը 16։02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռի Բերդ ամրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ։

 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ստեփանավան քաղաքից Լոռի Բերդ ամրոց տանող ավտաճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Պ․ Մ․, ծնված 1992 թ․) և «Mitsubishi» (վարորդ՝ Հ․ Ջ․, ծնված 1975 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, երթևեկությունը դարձել է միակողմանի։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս․ Ջ․-ն (ծնված 2008 թ.) և Ա․ Ջ․-ն (ծնված 2006 թ.) ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել ուղևորներ Ս․ Հ․-ին (ծնված 1954 թ.), Շ․ Շ․-ին (ծնված 1987 թ.) և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Փրկարարները Շ․ Շ․-ին և Ս․ Ջ․-ին տեղափոխել են Ստեփանավան քաղաքի ԲԿ, իսկ մյուս տուժածները հոսպիտալացվել են Ստեփանավան քաղաքի ԲԿ․ Ս․ Հ․-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է։