Հասարակություն

Օգոստոսի 9-ին ժամը 21:00-ից մինչ լուսաբաց Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական  աշխատանքներ

Օգոստոսի 9-ին ժամը 21:00-ից մինչ լուսաբաց Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական  աշխատանքներ:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Գործընթացին չխոչընդոտելու համար՝ խնդրում ենք նշված ժամանակահատվածում չկայանել մեքենաները փողոցի մայթեզրին, իսկ կայանած մեքենաները դուրս բերել տարածքից»: