Հասարակություն

ՄԻԵԴ-ը հայկական կողմին է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի մասին Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից հայտնում են. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայկական կողմին է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները: Դրանք փոխանցվել են Խաչատրյանի հարազատներին:

Ադրբեջանի ներկայացրած փաստերի և դիրքրոշուման վերաբերյալ Հայաստանը կներկայացնի իր առարկությունները դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. օգոստոսի 16-ը»: