Հասարակություն

«Խաչակիրներ» ջոկատի ներկայացուցիչները Սյունիքի մարզում են. ցանկանում են սնունդ փոխանցել Արցախ

«Խաչակիրներ» ջոկատի ներկայացուցիչները Սյունիքի մարզում են՝ Կոռնիձոր համայնքում։

«Հենց հիմա Կոռնիձորում ենք, մեր դիմացը ոստիկանները փակել են ու չեն թողնում անցնել: Բոլորս էլ ծառայել ենք, լավ գիտենք՝ ինչու ենք եկել այստեղ: Մեզ մարդիկ են պետք, ովքեր կգան, մեզ կօգնեն: Չգիտեմ՝ ինչքան ենք այստեղ մնալու, բայց եկել ենք մի բանի համար, որ սնունդը մտցնենք Արցախ»,- հայտարարել է ազատամարտիկներից մեկը՝ հրապարակելով նաև տեսանյութ:

Հիշեցնենք, երեկ նրանք հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով թույլ տալ Արցախ սնունդ հասցնել։