Ավարտական փուլում է Հ-2, /Հ-1/ Աբովյան- Արզնի-/Հ-6/ (Նոր Գեղի) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ1+400 հատվածի հիմնանորոգումը։ 1.4կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աբովյան քաղաքով։ Շինաշխատանքները մեկնարկել են 2022 թվականին։
Շինարարությունը կատարել է «Ճանապարհ» ՍՊԸ-ն, շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։