Հասարակություն

Ընդդեմ բացօթյա առևտրի. տուգանքից բացի, կառգրավվի նաև վաճառվող ապրանքը

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի կանխման ուղղությամբ ամենօրյա ստուգայցերը:

Ոստիկանությունից հայտնում են, որ քանի որ միայն վարչական տուգանքով խնդիրը չի լուծվում, որոշվել է, այսուհետ տուգանքից բացի, կառգրավվի նաև վաճառվող ապրանքը:

Օրենսդրական փոփոխությունները մտել են ուժի մեջ: