Հասարակություն

Հրդեհ Ծավ գյուղում

Օգոստոսի 8-ին, ժամը 14։43-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծավ գյուղում այրվում է բուսածածկ տարածք:
 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է 18:03-ին: