Հասարակություն

Ապօրինի գույքի բռնագանձման գործով ծանուցում է ուղարկվել Ռուբեն Հայրապետյանին, որդուն և փոխկապակցված անձանց

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձինք՝ Նարինե Սիմոնի Հայրապետյանը, Մարիամ Միքայելի Հայրապետյանն ու Ռաֆիկ Գարուշի Հայրապետյանը հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը։

Ինչպես տեղեկանում ենք azdarar.am-ից, նրանց ծանուցվել է օգոստոսի 18-ին ներկայանալ դատախազություն՝ բացատրություններ տալու համար։