Հասարակություն

Գեղարքունիքի մարզում իրականացվում է դասագրքերի բաշխման գործընթացը

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից 2023 թվականի օգոստոսի 7-ից  մեկնարկել է մարզի պետական ուսումնական հաստատությունների՝ 2023-2024 ուսումնական տարվա դասագրքերի բաշխման գործընթացը։ 

Մարզի համար նախատեսված  82 անուն 114800 կտոր դասագրքերից 17 անուն 28770 կտորը նախատեսված է 1-4-րդ դասարանների համար։ Նշված   դասագրքերի տպագրությունը կազմակերպվել է ՀՀ պետական բյուջեի, իսկ մնացած  65 անուն 86030 կտոր դասագրքերը նախատեսված են 5-12-րդ դասարանների համար։ Այս դասագրքերի տպագրությունը կազմակերպվել է դասագրքերի տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով: 

Մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը՝ մարզի ուսումնական հաստատությունների աշակերտներն ապահովված կլինեն անհրաժեշտ բոլոր aդասագրքերով: