Հասարակություն

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցել են Վագիֆ Խաչատրյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Հիշեցնենք՝ Խաչատրյանն առևանգվել էր Լաչինի անցակետից՝ ԿԽՄԿ աշխատակիցների ուղեկցությամբ բուժման նպատակով Հայաստան տեղափոխվելիս:

«ԿԽՄԿ ներկայացուցիչները օգոստոսի 5-ին կրկին տեսակցել են անձին և հնարավորություն տվել ԿԽՄԿ նամակով կապ հաստատել ընտանիքի հետ, որը նա օգտագործել է: Նպատակն էր՝ պահման պայմանները գնահատել, առողջական վիճակը, այս ամենը կատարվել է ընթացակարգերի համաձայն»,- հայտնեց Ամատունին:

Հայկ Մագոյան