Հասարակություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են  2-րդ,  5-րդ և  7-րդ դասարանների դասագրքերը

Հանրակրթական պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են  2-րդ,  5-րդ և  7-րդ դասարանների դասագրքերը

Փոխնախարար Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ ներկայացվել է ընդհանուր առմամբ 59 անուն դասագրքի հայտ, որոնցից որոշները փորձագիտական դրական եզրակացությամբ երաշխավորվել են տպագրության, որոշները՝ ոչ 

«Դասագրքերը ստեղծվել են հանրակրթական նոր չափորոշչի պահանջներին համապատասխան: Դասագիրք ստեղծողները ևս առաջնորդվել են չափորոշչով և առարկայական ծրագրերով, որտեղ թեմաներն արդեն իսկ սահմանված էին: Եթե նախկինում ըստ չափորոշչի ուսումնական գործընթացի վերջնարդյունքը պետք է լիներ սովորողի գիտելիքը, ապա նոր չափորոշչով որպես վերջնարդյունք՝ գիտելիքից բացի կարևորվում են նաև կարողությունները, հմտությունները, արժեքային համակարգը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: