Հասարակություն

ՀՀ քաղաքացին փորձել է 2 կգ-անոց ոսկյա շղթա տեղափոխել Թուրքիա

Հայաստանի քաղաքացին փորձել է Վնուկովոյից Թուրքիա տեղափոխել մոտ 2 կգ քաշով ոսկյա շղթա։

Տղամարդուն կանգնեցրել են օդանավակայանի «կանաչ միջանցքում»։ Մաքսավորների հետ զրույցից հետո Հայաստանի քաղաքացին տեսուչներին է հանձնել հսկա ոսկյա շղթան՝ նշելով, որ այն գնել է ընդամենը 50 հազար ռուբլով:

Մինչդեռ փորձաքննությունը ցույց է տվել, որ զարդը 99,9%-ով բաղկացած է 999 «պրոբի» մաքուր ոսկուց, իսկ դրա իրական արժեքը մոտ 9 մլն ռուբլի է: Շղթան առգրավել են, իսկ տղամարդու դեմ մաքսանենգություն իրականացնելու համար գործ է հարուցվել։