Հասարակություն

«Հետամուտ ենք հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի պայմանների և հնարավորությունների ապահովմանը». ԱՍՀ նախարարություն

«Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ, երեկվանից ուսումնասիրում է դեպքի մանրամասները՝  դրանց համարժեք ընթացք ապահովելու նպատակով։ 

Մինչ դեպքի երկկողմանի ուսումնասիրությունը, կրկին ընդգծում ենք՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը խտրականության բացառումն է։ 

Նախարարությունը հետամուտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցելու մատչելի պայմանների և հնարավորությունների ապահովմանը։