Հասարակություն

Վթար Երևանյան լճի մոտ. մեքենաներում ուժեղ հրդեհ է բռնկվել

Վթար Երևանյան լճի մոտ. մեքենաներում ուժեղ հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 7-ին, ժամը 08:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, բախվել են «VAZ» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները. ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները հոսպիտալացվել են:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։29-ին, մարվել՝ 08։40-ին։ Այրվել են ավտոմեքենաները։

Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական